Ճապոնիան փակում է Սիրիայում իր դեսպանատունը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Սիրիայում իր դեսպանատան փակման մասին` երկրում իրավիճակի վատթարացման պատճառով:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատան փակումը ժամանակավոր բնույթ է կրում:
Ավելի վաղ իրենց դեսպանատները փակելու մասին որոշումներ են կայացրել Պարսից ծոցի երկրները`Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Օմանը, Քուվեյթն ու Կատարը:
Սիրիայում մեկ տարի է բախումներ են տեղի ունենում կառավարական զորքի ու գործող ռեժիմի հակառակորդների միջև: Ամեն օր ստացվում են զոհերի մասին տեղեկություններ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է շուրջ 8.000 մարդ:









