Ճապոնիայում ծաղկել է սակուռան (լուսանկարներ)
Ճապոնիայում այսօր սկսվել է սակուռայի ծաղկումը, որը համարվում է երկրի խորհրդանիշ:
Առաջին 5 նուրբ վարդագույն երանգ ունեցող ծաղիկները հայտնվել են Կոտի քաղաքում: Հատկանշական է, որ քաղաքը երկրի հարավային հատվածում չի գտնվում, սակայն առաջինը հենց այնտեղ է ծաղկել սակուռան:
Այսօրվանից սկսած յուրաքանչյուր օր միջազգային լրատվամիջոցները կտեղեկացնեն երկրում սակուռայի ծաղկման տարածման մասին:
Ճապոնացիները բալենու ճյուղերը չեն պոկում, չնայած իկեբանայի որոշ դպրոցներ դրանցով գեղեցիկ կոմպոզիցիաներ են պատրաստում:
Հին ավանդույթի համաձայն՝ միլիոնավոր ճապոնացիներ խնջույքներ են կազմակերպում վարդագույն ծառերի տակ և զմայլվում հիասքանչ տեսարանով:
Ճապոնական գրականությունում սակուռայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 721 թ.-ով: Ծառի ծաղկումը նման է գեղագիտական տխրության և վկայում է գեղեցկության կարճատևությունը:
Հավելենք, որ Ճապոնիայում սակուռայի 5 հիմնական տեսակ և առնվազն 200 հիբրիդ կա:









