«Թուլուզի հրաձիգը» դեռ չի ձերբակալվել. Ֆրանսիայի ՆԳ նախարար (թարմացվում է)
Իչպես հաղորդում է France 24-ը` Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գուեն պաշտոնապես հայտարարել է, որ այս պահի դրությամբ Թուլուզ քաղաքի հրեական դպրոցի մոտ 4 անձի, այդ թվում` երեք երեխայի սպանած հանցագործ 24-ամյա Մոհամեդ Մերան դեռ ձերբակալված չէ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հանցագործը խոստացել էր օրվա ընթացքում հանձնվել: Աֆղանական Կանդահարի քաղաքային բանտի տնօրեն Գուլյամ Ֆարուքի խոսքերով` Մերան եղել է բանտի այն դատապարտյալներից մեկը, որին հաջողվել է փախչել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում երիտասարդը կրակ էր բացել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր դպրոցի 30-ամյա մի ուսուցիչ ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը (տարբեր տվյալներով` 8-10 տարեկան):









