Լիտվայում, ավելի քան 2 հազար կալանավորներ հացադուլ են անում, քանի որ զրկվել են համակարգիչներից անսահմանափակ օգտվելու հնարավորութ

23:57 • 21.03.12

 Լիտվայի տարբեր քաղաքներում` ավելի քան 2,3 հազար բանտարկյալ և կալանավորված հացադուլ են հայտարարել: Ըստ կալանավայրերի դեպարտամենտի, նման միջոցի դիմել են, բողոքելով` համակարգիչների օգտագործումը սահմանափակող նոր կանոնների դեմ:

Հացադուլավորները նաև դժգոհ են, որ սահմանափակվել է այն սննդամթերքի և առաջին անհրաժշտության պարագաների ցանկը, որը նրանք նախկինում կարող էին գնել:

«Քրեակատարողական վարչության ներկայացուցիչները հանդիպում են ազատազրկվածների հետ, բացատրում են ներքին կանոնակարգի փոփոխություններ նպատակն ու իմաստը», - ասվում է դեպարտամենտի չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ: