Ավստրալիայում 4 մլն դոլար արժողությամբ մոտորանավակ է պայթել (տեսանյութ, լուսանկարներ)
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի նավահանգստում կայանած մոտորանավակներից մեկում տեղական ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում պայթուն է որոտացել, տեղեկացնում է News.com.au լրատվականը:
Կրակը մարելու գործողություններին հրշեջ ծառայության առնվազն 40 աշխատակից է մասնակցել: Դեպքի վայրից 4 մարդ է տարհանվել։
Նախնական տվյալներով` պայթած մոտորանավակը եղել է Monte Fino իտալական աշխարհահռչակ մակնիշի, որն արժեք մոտ 4մլն ԱՄՆ դոլար:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:












