Մադոննային համոզում են հրաժարվել Պետերբուրգի համերգից
Հայտնի ռուս-ամերիկյան լրագրող Մաշա Գեսենը դիմել է հայտնի դերասաններին և արտասահմանյան ընկերություններին՝ խնդրելով բոյկոտել Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքը, այն բանից հետո, երբ քաղաքային պատգամավորներն օրենսդրական մակարդակով արգելել են անչափահասների շրջանում համասեռահակություն և մանկապղծության քարոզչությունը:
Իր հայտարարության մեջ, որը հրապարակված է The New York Times թերթի կայքում, նա, մասնավորապես կոչ է անում Մադոննային հրաժարվել օգոստոսի 9-ին ծրագրված Պետերբուրգյան համերգից, ինչպես նաև Mersedes-Benz և PepsiCo ընկերություններին` չմասնակցել Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին:
Գեսենը նշում է, որ օրենքում «քարոզչություն» հասկացությունը այնպես է «գաղտնագրված», որ դրա տակ կարող է ներառվել նույնասեռ հարաբերաությունների մասին ցանկացած գրականություն, իսկ միասեռ ընտանիքները, որոնք ապրում են իրենց երեխաների հետ, ուղղակի կբաժանվեն:
Դրա հետ մեկտեղ լրագրողը գտնում է, որ դժվար թե օրենքը համընդհանուր կիրառում ունենա` «դա ընտրովի տեղի կունենա, որ մյուսները վախենան»: Սակայն լրագրողն ընդունում է, որ օրենքը իսկապես լայն աջակցություն է վայելում:
«Օգնեք մեզ ցույց տալ նրանց, որ նրանք կորցնելու բան ունեն»,- կոչ է անում պատժել Պետերբուրգցիներին` լրագրողը, ով նախկինում էլ հայտնի էր համասեռականների իրավունքների համար պայքարով:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի գեյ–շարժման ակտիվիստները կոչ էին արել պատժել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ու օրենքի հեղինակ Վիտալի Միլոնովին և նրանց թույլ չտալ մուտք գործել Եվրամիություն, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա: Համապատասխան դիմումներն արդեն ուղարկված են Ռուսաստանում նշված երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ։









