Ամերիկացին ձերբակալվել է որդուն մեքենայի տանիքին նստեցրած մեքենա վարելու համար

12:03 • 21.03.12

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի, Հյուսթոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Աբելարդո Արուխոյին, իր խորթ որդուն մեքենայի տանիքին նստեցնելու և երթևեկելու համար, տեղեկացնում է UPI News-ը:

Փողոցում գտնվող տեսահսկման սարքերը գրանցել են ընթացող մեքենայի տանիքում նստած երեխային: Արուխոն մեղադրվում է երեխայի կյանքը վտանգելու մեջ: