Վրաստանի կրթության ոլորտը գտնվում է Սաակաշվիլիի մոր «ձեռքում». պատգամավոր
Վրաստանում էլիտար կոռուպցիայի մասին վկայող փաստաթղթերը, որոնք առնչվում են նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ու նրա ընտանիքի անդամներին, փոխանցվել են խորհրդարանի պատգամավորներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին, հայտարարել է վրացի ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան:
Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը, խորհրդարանականը հայտնել է, որ «Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը հետաքրքրություն է ցուցաբերել այդ փաստաղթղերի նկատմամբ»:
Բագատուրիան դեռ փետրվարի վերջին պահանջել էր ստեղծել հատուկ հանձնաժողով` այս գործը հետաքննելու համար: Պատգամավորի այս մեղադրանքներին անմիջապես հաջորդել էր նախագահ Սաակաշվիլիի պատասխան արձագանքը. Սաակաշվիլին հերքել էր մեղադրանքները:
Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շարունակում է տեղեկություններ հավաքել և մոտ ժամանակներում կհրապակարի նոր տվյալներ, որոնց համաձայն, երկրում կրթության ոլորտը, իբր, գտնվում է Սաակաշվիլիի մոր «ձեռքում»:









