Միթ Ռոմնին հաղթել է Իլինոյսում անցկացված «փրայմերիզում»

09:04 • 21.03.12

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հաղթել է ամերիկյան Իլինոյս նահանգում անցկացված «փրայմերիզում»: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռոմնին հավաքել է ընտրողների 55% ձայները, իսկ նրա մրցակիցներ` Ռիկ Սանտորումը` մոտ 30%, Ռոն Փոլն ու Նյութ Գինգրիչը` մոտ 9% ձայն:

ԱՄՆ նախագահի` Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն հայտնի կդառնա «փրայմերիզի» սեզոնի ավարտին` օգոստոսի վերջին, կուսակցության համագումարում: Աշնանն անցկացվելիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուն կմրցի դեմոկրատ Բարաք Օբամայի հետ: