ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելությունը կգլխավորի Ռադմիլա Շեկեռինսկան Մոլդովայից
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան (Radmila Sekerinska Jankovska) վաղը Երևանում կներկայացնի առաքելության մանդատը, գործունեության ծավալն ու շրջանակը:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Շեկեռինսկան 2004թ. նոյեմբեր-դեկտեմբերին եղել է Մակեդոնիայի նախկին հարավսլավական պետության վարչապետը: Այնուհետև նա գլխավորել է ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական միությունը, եղել Մակեդոնիայի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը:
Ռադմիլա Շեկեռինսկան գլխավորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը 2009թ. Ղրղըզստանի նախագահական ընտրություններում:









