Զինված ուժերում կիբերհրամանատարություն կստեղծվի. Ռոգոզին

18:12 • 21.03.12

ՌԴ փախվարչապետ Դմիտրի Ռոգոզինը զինվորական գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսական իշխանությունները քննարկում են Զինված ուժերում կիբերհրամանատարության ստեղծման հարցը, որը պատասխանատու կլինի բանակի անվտանգության համար:

«Այս պահին քննարկվում է կիբերհրամանատարության ձևավորման հարցը: Դա կապված է ինչպես Զինված ոժերի, այնպես էլ պետության բոլոր ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության պահպանման հետ», - ասել է նա, հավելելով, որ Ռուսաստանն այդ հարցում հետևում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, որտեղ այդ նպատակների իրականացման համար հսկայական միջոցներ են ծախսվում, գրում է vz.ru-ն:

Ռոգոզինը ներկայացրել է պաշտպանական արդիական հետազոտությունների հիմնադրամի ստեղծման գործընթացը: Կստեղծվի այնպիսի հիմնադրամ,  ինչպիսին է օրինակ ամերիկյան DARPA կազմակերպությունը: