Հայաստանում գերաններն այսուհետ կմակնշվեն. Ռուբեն Պետրոսյան
Անտառափայտի գողությունը կանխելու նպատակով այսուհետ կիրառվելու է մակնշման համակարգ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարարության «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը:
Համաձայն նոր համակարգի՝ յուրաքանչյուր գերան մակնշվելու է և այդ տվյալները մուտքագրվելու են համակարգիչ:
«Ամեն մի գերանը մակնշվելու է և ունենալու է իր համարը: Գերանից իմանալու ենք, թե որ հատատեղից սա դուրս եկավ, որ անտառտնտեսությունից և ուր է գնում, հետո այս տվյալները մտցվելու են համակարգիչ»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ այս համակարգը թույլ կտա ավելի ուժեղացնել հսկողությունը և կանխել գողությունները:
«Այս ձևով շատ ավելի հեշտ կլինի վերահսկելը գողությունը, և փայտի շարժը ավելի օրինական դաշտ կմտցվի»,– ընդգծեց նա:
Նա տեղեկացրեց նաև, որ մակնշումը կսկսվի կատարվել այս տարվանից։
Ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկից:









