Գորբաչովը որոշել է իր նախկին կուսակցությունը վերականգնել. արդեն ֆինանսավորող միլիարդատեր էլ է գտնվել

21:26 • 21.03.12

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի զանգվածային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հայտարարությունների համատեքստում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ձեռնարկում է տարիներ առաջ իր ղեկավարության ներքո եղած և 2007թ ՌԴ արդարադատության նախարարություն կողմից լուծարված` Սոցիալ դեմակրատական կուսակցության վերականգնումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ներկայումս Ռուսաստանի կուսակցական շինարարության ասպարեզում իսկական խառնաշփոթ է, իսկ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կարող է հսկայական շրջանակներ միավորել», - հայտարարել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին նախագահը բոլոր նրանց, ովքեր ունեն սոցիալ-դեմոկրատական հայացքներ, կոչ է արել իրենց առաջարկություններն ուղղել իր հիմնադրամին. «Որ լրջորեն սկսեն կազմակերպչական աշխատանքով զբաղվել»:

Այս հարցում Գորբաչովին օգնելու համաձայնություն է տվել գործարար-միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևը, ով արդեն ֆինանսական աջակցություն է ցույց տալիս Միխայիլ Գորբաչովի և Ռաիսա Գորբոչովայի հիմնադրամներին:
 

Գործարարը նշել է, որ արդեն վաղուց է Գորբաչովի աջակիցը և դաշնակիցը: Այժմ էլ պատրաստ է նրան օգնել: Հումորով ավելացրել է, որ հին սովետական ժամանակների կարգախոսը.  «Պարտիան ասում է` «Պետք է», կոմսոմոլը պատասխանում է՝ «Եղավ»»:

 

Помочь бывшему президенту СССР в этом деле уже вызвался предприниматель-миллиардер Александр Лебедев