Սասուն Միքայելյանը մեծամասնականով առաջադրվել է թիվ 25 ընտրատարածքում

18:18 • 21.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն այսօր մեծամասնական ընտրակարգոց առաջադրվել է թիվ 25 ընտրատարածքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Tert.am-ի հետ զրույցում Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստ է պայքարել յուրաքանչյուր մրցակցի հետ:
Տեղեկացնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանն:

Հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանը մտահոգություն չունի, որ կկրկնվի քաղաքապետի ընտրությունների պատմությունը,երբ նա պարտություն կրեց, Միքայելյանը պատասխանեց.«Իմ վախն Արցախյան պատերազմում են բռնել, ես ոչ մի բանից չեմ վախենում: Ես պայքարելու եմ իշխանության դեմ ընտրություններով, բոլոր տեսակի լծակներով ու ապարատով՝ ամեն ինչով»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանը պարտություն կրեց: Քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը: