Դամասկոսի 2 խոշոր արվարձաններ տանկային հրակոծման են ենթարկվել
Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ իրենց կողմից ոստիկանական գաղտնի միավորման բաժանմունքի վրա հարձակումից հետո նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը տանկային հրակոծման են ենթարկել Դամասկոսի երկու խոշոր արվարձաններ Հարաստան և Իլբինը, տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը:
Ապստամբների հավաստմամբ`երկու արվարձանների երկայնքով ձգվող Դամասկոս–Հալեպ մայրուղու վրա ևս տեղի են ունեցել տանկային հրակոծություններ:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է,որ գիշերը ընդդիմադիր ուժերը ռազմական մի շարք գործողություններ են իրականացրել կառավարական զորքերի դեմ:
Ապստամբները հարձակվել են արվարձանների հատման կետում տեղակայված ճանապարհային հսկիչ կետի վրա և նռնականետերով հարվածներ հասցրել։
Հիշեցնենք,որ հունվարին մի քանի օր շարունակ տանկային և ծանր հրետանիով ռմբակոծումներից հետո Ասադի զորքերին հաջողվել էր հսկողություն հաստատել այս արվարձաններում, որտեղ բնակչության մեծ մասը սուննի մուսուլմաններն են, ովքեր ամենաշատն էին դժգոհ ներկա վարչակարգից:
ՄԱԿ–ի տվյալներով՝ արդեն մեկ տարուց ավելի տևող բախումների հետևանքով ավելի քան 8.000 մարդ է սպանվել։









