Տեխասում սենատորի գրասենյակ «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել
Ամերիկյան Տեխասի Ֆորթ Ուորթ քաղաքում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել դեմոկրատ սենատոր Վենդի Դևիսի գրասենյակ, այսօր հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, միջադեպի ժամանակ գրասենյակում գտնվել է երկու աշխատակից, որոնք չեն տուժել: Ինքը` սենատորը, գրասենյակում չի եղել:
Ոստիկանությունը զբաղվում է դեպքի հանգամանքների հետաքննությամբ:
Սենատորի պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Սփենգլերը հայտնել է, որ դեռ չի կարող ասել` գրասենյակի վրա հարձակումը կատարվել է քաղաքական դրդապատճառներով, թե ոչ:
Վենդի Դևիսը սենատոր է ընտրվել 2009 թվականին:









