Ֆրանսիացի իրավապահները «Թուլուզի հրաձիգի» ձերբակալության գործողություն են իրականացնում

08:44 • 21.03.12

Ֆրանսիայի իրավապահներն այսօր սկսել են Թուլուզի հրեական դպրոցի մոտ 4 անձի սպանած հանցագործների ձերբակալության գործողությունը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը հղում անելով ոստիկանական իր աղբյուրներին:

Գործողությունն իրականացվում է Թուլուզի արվարձաններից մեկում և արդեն հայտնի է, որ երկու իրավապահ վնասվածքներ է ստացել: 

AP գործակալության տեղեկություններով, կասկածյալը կապված է «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ և վերջերս եղել է պակիստանա-աֆղանական սահմանային հատվածում` ռազմական գործողությունների շրջանում:

Երկուշաբթի օրը Թուլուզ քաղաքի հրեական դպրոցներից մեկի մոտ անհայտ անձը կրակ էր բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել էր 4 մարդ, այդ թվում 2 երեխա: Հետագայում պարզվել էր, որ տղամարդը եղել էր մոտոցիկլով և կրակ էր բացել իր առաջ գտնված բոլոր անձանց ուղղությամբ: Չէր բացառվել, որ նա հնարավոր է նկարահանել էր իր գործողությունները: