ՄԱԿ-ը սիրիական խնդրով հայտարարություն է ընդունել

18:54 • 21.03.12

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով լիակատար աջակցություն է հայտնում Սիրիայի քաղաքացիական ճգնաժամի դադարեցման` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ներկայացրած առաջարկություններին: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

ՄԱԿ-ի բանաձևի նման իրավական պարտադիր ուժ չունեցող հայտարարությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և երկրի ընդդիմադիր ուժերին կոչ է անում «սեփական բարի կամքով» աշխատել Անանի հետ, երկրում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված` նրա ծրագիրն իրականացնելու նպատակով