Վարդան Բոստանջյանը Ազգային ժողովում վերջին անգամ ելույթ ունեցավ
Այս ամբիոնից վերջին անգամ եմ խոսում` ելույթ ունենալով ՀՀ ազգային ժողովում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան կուսակցության» անդամ Վարդան Բոստանջյանը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Մինչ այս Վարդան Բոստանջյանը նշում էր, որ իր` ԲՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելու մասին ինքը ոչինչ չի իմանում:
Հիշեցնենք նաև, որ մամուլով տևական ժամանակ է խոսվում է այն մասին, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը այլևս տեղ չունի ԲՀԿ ցուցակում: Նշենք նաև, որ երեկ հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականը, որտեղ վերջինս նույնպես բացակայում էր:









