Ինձ համար ամեն ինչ ընդունելի է. Վարդան Բոստանջյան՝ ԲՀԿ ցուցակում իր չլինելու մասին
Տեղի է ունցել այն, ինչը չէր կարող տեղի չունենալ։ Ինձ համար ընդունելի է ամեն ինչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲՀԿ ցուցակում իր չհայտնվելը:
Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ համամասնական ցուցակը, Վարդան Բոստանջյանն ասաց, որ դեռ ծանոթ էլ չի ցուցակի բովանդակությանը:
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ ասաց, որ ինքը վերջին անգամ է ելույթ ունենում ԱԺ ամբիոնից:
Նշենք նաև, որ երեկ հրապարակվել է ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականը, որտեղ բացակայում էր Վարդան Բոստանջյանի անունը:









