Angry Birds-ի 1-ին պաշտոնական թեմատիկ պարկը կհայտնվի արդեն ամռանը

10:58 • 22.03.12

Ֆինլանդիան կդառնա առաջին երկիրը, որը կկառուցի Angry Birds գլուխկոտրուկ-վիդեոխաղի պաշտոնական թեմատիկ պարկ: BBC-ի հաղորդմամաբ դա տեղի կունենա այս տարվա ամռանը:

Նման պարկը նպատակ ունի օգտատերերին առավել շատ ֆիզիկական ակտիվության մղել: Պարկի համար խաղահրապարակի սարքավորումներ կարտադրի բջջային խաղի հեղինակ ֆիննական Rovio ընկերությունը: Նախագծին մասնակից Lappset ընկերության ներկայացուցիչն այս առիթով ասել է. «Rovio-ն ցանկացել է մարդկանց հրավիրել խաղը խաղալու ոչ միայն բազմոցի վրա, այլև դուրս բերել նրանց, որ շարժվեն ու զվարճանան»:

Չինաստանն արդեն իսկ ոչ պաշտոնական Angry Birds-ի զբոսայգի է կառուցել: Իսկ պաշտոնականների շարքում հաջորդը կլինի Մեծ Բրիտանիան: