Սարալանջում բախվել են «Մազդա 3»–ը և «Ռենո»–ն. կա 4 տուժած

12:21 • 22.03.12

Մարտի 21-ին՝ ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում (նախկին «Երիտասարդական պալատի» մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մազդա 3» մակնիշի 16 ԼՍ 606 պ/հ և «Անի» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի Լ 1874 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների ժամանումը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել պատահարի հետևանքով տուժածներ` 1977թ. ծնված Մարիցա Թոմբակչյանը, 1981թ. ծնված Սյուզաննա Աղինյանը, 1987թ. ծնված Գեղամ Գրիգորյանը և 1975 թ. ծնված Վարդան Հարությունյանը:

Ըստ բժիշկների` Մ. Թոմբակչյանի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը՝ բավարար: