Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ավելի սերտացնել. Արամ Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կողմ է, որպեսզի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էլ ավելի սերտացվեն։
«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան այնքանով, որքանով փոխշահավետ են, իսկ այլ երկրների հետ՝ այնքանով, որքանով դրանք չեն խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջերս է հայտարարել իրենց կուսակցության այս դիրքորոշման մասին և դրան ի պատասխան «Պահպանողական կուսացկության» ղեկավար Միքայել Հայրապետյանը և «Ժառանգություն» կուսակցության որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, թե Հայաստանը պետք է ազատվի Ռուսաստանի կապանքներից և ամրապնդի իր ինքիշխանությունը:
«Եթե Ռուսաստանը ցանկանար գաղութացնել Հայաստանը, ապա անհասկանալի է այդքան մեծ ներդրումենրը Հայաստանում՝ ի շահ մեզ և ի շահ իրենց պետության: Եթե մենք ինքներս կարողանայինք ամբողջապես մենք մեր անվտանգությունն ապահովել և մեծ ծրագրեր մշակել՝ ուղղված տնտեսությանը, իհարկե շատ լավ կլիներ»,- բացատրեց նա։
Արամ Սարգսյան նաև հիշեցրեց, որ այսօր Թուրքիայի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ կան, բայց Թուրքիան չի հայտարարում, որ ինքնիշխան չէ:









