Աֆղանստանում ձնահյուսքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

17:20 • 22.03.12

Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած ձնահյուսքի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, տեղեկացնում է իրանական Press TV-ն, հավելելով, որ զոհվածների թվում եղել է 18 երեխա:

Տեղի պաշտոնական մարմինների տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել Վախանի Միջանցքում, որը գտնվում է Աֆղանստանի, Չինաստանի, Տաջիկիստանի և Պակիստանի սահմանային հատվածում, որը շրջապատված է շուրջ 7 հազ մետր բարձրությամբ Հինդու Քուշ և Փեմիր լեռներով:

BBC-ի հաղորդմամբ` առատ տեղումների հետևանքով միայն մարտ ամսին գրանցված ձնահյուսքերի հետևանքով Աֆղանստանում զոհվել է ավելի քան 100 մարդ:

Տեղեկացնենք, որ զոհվածներից 22-ը եղել են մեկ մեծընտանիքի անդամներ: