Բեռլուսկոնին 30-սենյականոց ու նավահանգիստ ունեցող առանձնատուն է գնել Կոմոյի ափին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով երկրի ամենահարուստ մարդն է համարվում նաև հրաժարականից հետո, ձեռք է բերել նոր առանձնատուն` «իր հավաքածուի մարգարիտը», հայտնում է Corriere della Sera թերթը:
Թերթի տվյալով` 75-ամյա Բեռլուսկոնին տունը գնել է իր ընկերոջից` սենատոր Մարչելո դել Ուտրիից, սակայն, թե որքան է վճարել «մարգարիտի» համար, չի հաղորդվում:
Իտալական մամուլը գրում է, որ առանձնատունը գտնվում է հյուսիսային Լոմբարդիա մարզում` Կոմո լճի ափին: Այն ունի 30 սենյակ, թենիսի կորտ ու ներքին նավահանգիստ` դեպի լիճ ելքով:
Թանկարժեք անշարժ գույքի նկատմամբ «թուլություն» ունեցող քաղաքական գործիչն ու գործարարը երկար ժամանակ որոնում էր նմանատիպ մի առանձնատուն Կոմոյի մոտակայքում:
Ներկայում Բեռլուսկոնին ունի վեց առանձնատուն` Իտալիայում ու երկրից դուրս: Ըստ իտալական լրատվամիջոցների` 2011թ. Բեռլուսկոնիի եկամուտներն ավելացել են 17%-ով ու հասել 48.180 մլն եվրոյի:









