Մալիի բոլոր սահմանները փակ են
Մալիի պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ ապստամբները փակել են երկրի բոլոր պետական սահմանները, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ երկրում փակ են բոլոր օդային և ցամաքային սահմանները»,- ասել է ռազմական հեղաշրջում իրականացրած` պետության վերականգնման և ժողովրդավարության վերադարձման ազգային կոմիտեի խոսնակ, լեյտենանտ Ամադու Կոնարեն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ մայրաքաղաք Բամակոյում օդանավակայանը փակվել է ոչ թե ապստամբների, այլ` ոստիկանության կողմից:









