Խմբակային բռնաբարություն կատարող կասկածյալներից մեկը հայտնաբերվել է (լուսանկարներ)

18:23 • 22.03.12

Այսօր՝ մարտի 22-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ տեղեկություններ, Երևանում հայտնաբերել են շուրջ 3 տարի հետախուզման մեջ գտնվող Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Արսեն Սարգսյանին:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գուրծ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 139 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սեռական բնույթի բռնի գործողություններ մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

2009 թվականի ամռանը Ա. Սարգսյանը 2 անձանց հետ Երևանյան լճի հարևանությամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություներ են կատարել 19-ամյա Է. Ս.-ի նկատմամբ:

Ա. Սարգսյանը տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: