Կատուն ողջ է մնացել 19-րդ հարկից ընկնելուց հետո
Ըստ ամերիկյան WBZ-TV-ի` Բոսթոնում Շուգար անունով կատուն ողջ է մնացել 19-րդ հարկից վայր ընկնելուց հետո: Ավելին` նա բացարձակ անվնաս է մնացել: Նա որոշել է ցատկել բաց պատուհանից այն բանից հետո, երբ նրա տիրուհին` Բրիթանի Քըրքը որոշել է բացել պատուհանը` տաք եղանակը վայելելու:
Ըստ տեղի Կենդանիների փրկության լիգայի` Շուգարը մոտ 61 մետր ճամփա է կտրել-անցել:
Կատվի մոտ չկա կոտրվածք կամ որևէ քերվածք, միայն թոքերն են ուռել:
Շուգարի տիրուհու կարծիքով` նա պարզապես օգտագործել է իր 9 կյանքերից որևէ մեկը:
Իսկ անասնաբույժը բացատրել է, որ կատուն ողջ է մնացել «ցատկող սկյուռի դիրք» կիրառելու շնորհիվ, երբ կողքի է տարածում ոտքերը` այդպիսով դանդաղացնելով վայրէջքը:









