Չինացի փաստաբանները կերդվեն Կոմունիստական կուսակցությանը

10:48 • 22.03.12

Չինաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ չինացի փաստաբանները պարտավոր են երդվել Կոմունիստական կուսակցությանը հավատարիմ ծառայելու համար, գրում է BBC-ն:

Յուրաքանչյուր իրավաբան, ով ցանկանում է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալ, կամ երկարաձգել դրա ժամկետը պետք է իր հավատարմությունը ցուցադրի երկրին և կուսակցության ղեկավարությանը:

«Երդումն անհրաժեշտ է փաստաբանի քաղաքական, պրոֆեսիոնալ և բարոյական չափանիշները բարձրացնելու համար», -հայտարարել է նախարարությունը:

Նշվել են այն գործակալությունները, որոնք պետք է կազմակերպեն երդման արարողությունները, իսկ փաստաբանները պետք է երդվեն արտոնագիրը ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում:

Հավելենք, որ անցած տարի Չինաստանում արտոնագրերից զրկվեցին բոլոր այն փաստաբանները, ովքեր դատարաններում քննադատել էին իշխանությունը և մարդու իրավունքների պաշտպաններին: