Ընտրությունների և ընտրախախտումների թեմայով համաժողով Գլխավոր դատախազությունում
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ վաղը ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրում է համաժողով, որը նվիրված է ընտրություններին և ընտրախախտումներին
Ըստ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքի՝ համաժողովի նպատակն է հանրությանը պարզաբանել և իրազեկել ազատ, և «արժանահավատ ընտրությունների անցկացման հարցում» իրավապահ մարմինների ունեցած պարտավորությունների մասին:
Նախատեսված է երկու պլենար քննարկում` ընտրախախտումներին արձագանքելու ուղղությամբ իրավապահ մարմինների դերի վերաբերյալ:
Քննարկումներին կմասնակցեն դատախազության, ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ` միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:









