Երեք մարդու դի է հայտնաբերվել «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վթարի վայրում
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վթարից գրեթե երկու ամիս անց որոնողական թիմը գտել է երեք մարդու դի: Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ դիերը գտնվել են նավից դուրս` ծովի հատակի և նավի բեկորների միջև ընկած փոքր հատվածում:
Մինչ այժմ 28 մարդու դի է հայտնաբերվել հունիսի 13-ին Ջիլիո կղզու մոտ նավի վթարից հետո:
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վրա 4200 մարդ էր գտնվել: Չորս մարդ մինչ այժմ համարվում է անհայտ կորած: Դատախազները մեղադրել են նավապետ Ֆրանչեսքո Սկետինոյին` ասելով, որ նա զբոսանավը կղզու ափին շատ մոտ է նավարկել:









