Գիտնականներին ազատազրկել են «արաբական գարնան» մասին կադրեր դիտելու համար
Զիմբաբվեական դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել վեց մարդու, այդ թվում` մի դասախոսի` գիտաժողովի ժամանակ «արաբական գարնան» մասին տեսագրություններ դիտելու համար, հայտնում է The New York Times-ը: Բացի այդ, նրանք դատապարտվել են 420-ժամյա հասարակական աշխատանքի ու տուգանքի:
Երկրում նման բռնաճնշումները հաճախակի երևույթ են, սակայն տեսագրություն դիտելու ու քաղաքական սեմինար անցկացնելու համար դասախոսի ձերբակալությունն առաջացրել է Զիմբաբվեի բազմաթիվ բնակիչների զայրույթը:
Հասարակության ճնշման տակ, ազատազրկման վճիռը հետաձգվել է հինգ տարով: Դեռ ձերբակալվածները կվճարեն միայն 500 դոլար տուգանքն ու հասարակական աշխատանքների կմասնակցեն:
Դատախազը պահանջել էր առավելագույն` 10 տարվա ազատազրկում: Ըստ նրա` ձերբակալվածները ծրագրում էին «ապստամբություն սկսել գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեի դեմ, ինչպես եղել է Եգիպտոսում, Թունիսում ու Եմենում»: Սակայն դատավորը հայտնել է, որ «կարեկցող մոտեցում» կցուցաբերի` բնակչությանը «շոկի չենթարկելու համար»:









