Գերմանացի շուն ման տվողները քննություն կհանձնեն

16:45 • 22.03.12

Գերմանական մի շարք քաղաքներում շուն ունեցող անձինք քննություն կհանձնեն, որի ընթացքում պետք է ապացուցեն, որ տիրապետում են իրենց «փոքրիկ բարեկամների» վարքագծի ու նրանց խնամելու մասին բազային գիտելիքներին, գրում է The Local-ը:

Քննություն հանձնելու մասին օրենքն ընդունվել է 2011 թ.-ին, Ներքին Սաքսոնիայում: Հնարավոր է, որ նման քայլի գնան նաև մայրաքաղաք Բեռլինի իշխանությունները:

Շների տերերը կհանձնեն ոչ միայն գրավոր քննություն, այլև պրակտիկ վարժություններ կկատարեն: Բացի այդ, նրանք պարտավոր են պատասխանատվության երաշխավորագիր ունենալ, այն դեպքերի համար, եթե իրենց «փոքրիկ բարեկամն» օրերից մի օր վնաս պատճառի ինչ-որ մեկին:

Քննություն կհանձնեն նաև շները` ապացուցելով, որ վտանգավոր չեն հասարակության համար:

Նման օրենք ընդունելը Ներքին Սաքսոնիայում անհրաժեշտություն է դարձել, քանի որ վերջին տարիներին ավելացել են շների` մարդկանց վրա հարձակվելու դեպքերը: