Եմենում «Ալ Կաիդայի» 29 ահաբեկիչ է սպանվել
Եմենի Զինջաբար քաղաքում Մարտական նավերից արձակած կրակոցների միջոցով հնարավոր է եղել ոչնչացնել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման 29 զինյալի: Հրետանային կրակոցները տևել են մեկ օր:
Չնայած հարձակմանը՝ ահաբեկիչները հասցրել են սպանել Եմենի հետախուզության աշխատակիցներից մեկին, ով ավելի վաղ գերեվարվել էր նրանց կողմից:
Հավելենք, որ Զինջաբարը համարվում է «Ալ Կաիդայի» կարևորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը ահաբեկիչների հսկողության տակ է անցած տարվանից:









