ԵՄ-ը պատժամիջոցներ կկիրառի բելառուս ևս 12 պաշտոնյայի նկատմամբ

09:04 • 22.03.12

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է կկիրառի Բելառուսի 12 այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր սերտ կապեր ունեն երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ենթադրաբար պատժամիջոցների կիրառումը տեղի կունենա Բրյուսելում կայանալիք ԵՄ Արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի բելոռուսական ծառայությունը:

Այդ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԵՄ անդամ երկրներ, իսկ նրանց անձնական ակտիվները և նրանց հետ կապված 29 ընկերությունների ակտիվները կսառեցվեն: Նոր ցուցակում են հայտնվել դատավորներ, դատախազության աշխատակիցներ և գործարարներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ը պատժամիջներ է կիրառել 230 բելառուս պաշտոնյաների և 3 ընկերությունների նկատմամբ:

Միաժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ Բելառուսում քաղաքացիների՝ երկրի տարածքից դուրս չգալու ցուցակ գույություն ունի, որտեղ ընգրկված են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և ցուցարարներ: Նախագահը նշել է, որ այդ ցուցակը Բելառուսի պատասխանն է ԵՄ–ին։

Հավելենք, որ նախագահը ցուցարաներին մեղադրել է այն բանում, որ նրանք ԵՄ համապատասխան մարմիներին տեղեկացնում են այն ընկերությունների և քաղաքացիների անունները, որոնց նկատմամբ հետագայում պատժամիջոցներ են կիրառվում: