Հայ պատգամավորները Բաքվում կմասնակցեն «Եվրանեսթի» 2–րդ լիագումար նիստին

17:08 • 22.03.12

«Եվրանեսթում» հայաստանյան պատվրակությունն ամբողջական կազմով կմասնակցի խորհրդարանական վեհաժողովի 2–րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա ապրիլի 2–4–ը Բաքվում, այս մասին Tert.am-ին ասաց «Եվրանեսթում» սոցիալական, կրթության հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը, ով Բաքվում հանդես է գալու «Արևելյան գործընկերության» երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման մասին զեկույցով:

«Ցանկը կամբողջացվի վաղը, սակայն մեկնում ենք ամբողջական կազմով։ Բազմաթիվ հարցեր են ներառված, որոնց քննարկումների երկու-երեք հոգով մասնակցելը հնարավոր չէ»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ ավելացնելով, որ այս մասին որոշումը կայացել է այսօր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ։ Սակայն վաղը ևս այս հարցով նիստ կգումարվի:

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», հայկական պատվիրակությունները կազմված է 10 հոգուց, և անդամներն են Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, (պատվիրակության ղեկավար) , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայաստանի հանրապետական կոսւացկության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Մանվել Բադեյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը և այլոք:

Այսուհանդերձ, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, որ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը չմեկնի, քանի նա հայտարել է, որ Բաքու մենք պարտավոր ենք գնալ ուժեղ կազմով և որ այդտեղ պետք է լինեն լավ պատրաստված պատգամավորներ։

Ընդունելով, որ իր մասնակցության հարցը դեռ որոշված չէ Վահան Հովհաննիսյանն ասաց.«Մեր կազմից չեմ դժգոհում և, բնականաբար, պետք է գնա ուժեղ կազմը: Ինչ վերաբերում է իմ, իբր, հրաժարման պատճառներին, ապա Ձեզ ապատեղակտվություն են տրամադրել»:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցկացված «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին Ադրբեջանը մասնակցում էր երեք հոգանոց պատվիրակությամբ: Այդ ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում ադրբեջանցիները հնչեցրին իրենց հայտնի տեսությունը «ադրբեջանական քսան տոկոս տարածքների գրավվյալ լինելու մասին», ինչին էլ հայ պատգամավորները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ «Եվրանեսթի» ձևաչափում ներառված չէ հակամարտութունների կարգավորմումը: