Մյանմարում լաստանավ է շրջվել. 10 զոհ

11:18 • 22.03.12

Մյանմարի Իրավադի գետում լաստանավ է շրջվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, ևս 6-ը` վնասվածք ստացել, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Պատհեյն նավահանգստային քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Յանգոնից 130կմ դեպի արևմուտք: Լաստանավում գտնվողներից 72-ին հաջողվել է փրկել: