Աբխազիայի Գալիի շրջանում փոխհրաձգություն է եղել

18:20 • 22.03.12

Այսօր Աբխազիայի Գալիի շրջանում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, տեղեկացնում է GHN-ը:

Նշվում է, որ շրջանի Ռեպ գյուղում, իրավապահների կողմից լքված շինություններում կատարված ստուգատեսի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, ինչին ոստիկանները պատասխան կրակ են բացել:

Նշվում է նաև, որ կրակողներին հաջողվել է դիմել փախուստի: Այս պահի դրությամբ ոստիկանական մարմինները միջոցներ են ձեռնարկում հանցագործներին ձերբակալելու համար: