Թուլուզ. ոստիկանները ստիպելու են ահաբեկչին հանձնվել

10:11 • 22.03.12

Ֆրանսսիայի Թուլուզ քաղաքում արդեն 26 ժամ է, ինչ ահաբեկիչ Մոհամեդ Մերa շրջապատված է ոստիկանության կողմից:
Ավելի վաղ ականատեսների վկայել էին, որ ահաբեկչի տան շրջակայքում 2 պայթյուն է որոտացել:

Ֆրանսիայի Ներքին գործերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ բոլոր պայթյուններն էլ իրականցվել էին իրենց կողմից՝ նպատակ ունենալով վախեցնել հանցագործին, ով հրաժարվում է հանձնվել: Կիրառվել էին լուսաձայնային նռնակներ:

Le Figaro պարբերականի տվյալով Ֆրանսիայի ժամանակով 05:19 ևս 2 պայթյուն է որոտացել Մոհամեդի գտնվելու վայրում:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում երիտասարդը կրակ էր բացել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր դպրոցի 30-ամյա մի ուսուցիչ ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև տնօրենի դուստրը`10 տարեկան: