Թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի հետ կմրցի լրագրող Գայանե Առուստամյանը
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Ավանի ընտրատարածքն ընդգրկող թիվ 1ընտրատարածքում այսօր ինքնաառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովից:
Գայանե Առուստամյանը աշխատում է «Ա1+» լրատվական կայքում, իսկ նախկինում որպես քաղաքական լրագրող աշխատել է «Հայք», «Հրապարակ» թերթերում: Նա նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվ համակիր է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ այս ընտրատարածքից գործող պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, առաջադրվելու է: Այս պահին ՀՀԿ մամուլի խոսնակը նպատակահարմար չհամարեց նշել, թե որոնք են ՀՖՖ նախագահի՝ չառաջադրվելու որոշումը վերանայելու պատճառները:
Հիշեցնենք, որ օրերս Ռուբեն Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ չի առաջադրվելու, քանի որ ֆիզիկապես չի հասցնում համատեղել ՀՖՖ նախագահի և պատգամավորի գործառույթները և որ այս պահին ՀՀ նախագահի հետ ավելի կարևորում են հայկական ֆուտբոլի զարգացումը:









