Բրիտանացի քանդակագործը 8.5 մետրանոց և 6 տոննաանոց աթոռ է ստեղծել

18:31 • 22.03.12

Բրիտանացի քանդակագործ Սթյուարթ Մըրդոքը ստեղծել է 8.5 մետր բարձրությամբ և 6 տոննա ծանրությամբ լողափային աթոռ, որը հուսով է, որ շուտով պաշտոնապես կճանաչվի աշխարհի ամենամեծ աթոռը, տեղեկացնում է Orancge.co.uk կայքը: Հսկա աթոռը գտնվում է Մեծ Բրիտանիայի Բորնմութ քաղաքի ծովափում:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մըրդոքը մեկ այլ յուրահատուկ ստեղծագործության հեղինակ էր դարձել` ձվի 5016 արկղից պատրաստելով հսկայական տանկ: