Հույները պարտքերը մարելու համար հող կվաճառեն թուրքերին

18:54 • 22.03.12

Հունաստանի կուտակած «անասելի» պարտքերն անհրաժեշտ է մարել: MIGnews.com-ի հաղորդմամբ` հունական կառավարությունը կարծում է, որ այս հարցը հնարավոր է գոնե մասամբ լուծել պետական հողատարածքներն ու ձեռնարկությունները վաճառելու միջոցով:

Սեփականաշնորհման հունական ծրագրի ղեկավար Պանոս Պրոտոպսալտիսի խոսքով` Հունաստանի 3%-ը հանվել է վաճառքի: Վաճառվում են ոչ միայն հողեր, այլև նավահանգիստներ, օդանավակայաններ ու ավտոմայրուղիներ:

Ընդհանուր վաճառքի են հանվել 71 հազ ձեռնարկություն` 3.4 մլրդ քառակուսի մետր ընդհանուր տարածքով:

Հույներն ամենից շատ «օգնությունն» ակնկալում են հարևան Թուրքիայի ներդրողների կողմից, և ոչ եվրոպացի բանկիրների: Այս մասին ուղղակիորեն հայտարարում են նաև հունական բիզնես-էլիտայի ներկայացուցիչները: