ՃՈ-ն այսօր տուգանել է իրավախախտ մարզպետին (լուսանկարներ)

19:05 • 22.03.12

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մարտի 22-ին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին: Վերջինս պետք է երկու տուգանք մուծի` հարյուր հազար և տասը հազար դրամի չափով: Առաջին տուգանքը մարզպետը պետք է մուծի կեղծ համարանիշ օգտագործելու, իսկ երկրորդը` մի ավտոմեքենայի համարանիշը մեկ այլ ավտոմեքենային ամրակցելու պատճառով:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել էր, թե ինչպես է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մարզպետարանին ամրակցված 031 ԼԼ 55 պետհամարանիշները օգտագործում իր անձնական «Ռենջ ռովեր» և «Նիսսան Ալտիմա» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի