ՀՀԿ–ն վերջինը ներկայացավ ԿԸՀ՝ հանձնելու իր 253 հոգանոց ցուցակը
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ևս քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացավ ի դեմս կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Գրիգորյանի, որը և ԿԸՀ-ին հանձնեց կուսակցության համամասնական ցուցակը:
ՀՀԿ համամասնական ցուցակը կազմված է 253 մարդուց: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արտակ Գրիգորյանը նշեց, որ իրենք լավ են տրամադրված և ունեն հաղթողի հոգեբանություն: Արտակ Գրիգորյանը նույնպես չհրապարակեց պաշտոնական ցուցակը և խորհուրդ տվեց լրագրողներին սպասել մինչ ԿԸՀ-ն պաշտոնապես կհրապարակի:
Այսպիսով, այսօր պաշտոնապես ավարտվեց կուսակցությունների և անհատ քաղաքացիների պատգամավորի թեկնածու առաջադրվելու կամ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ընտրացուցակները ներկայացնելու ժամկետը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի Հայաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրություններ:
Նշենք նաև, որ մինչ ՀՀԿ-ի համամասնական ցուցկաների հանձնելը ԿԸՀ-ին, արդեն իրենց ցուցակները հանձնել էին «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան կուսակցության», «Ժառանգություն» կուսակցության և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության համատեղ դաշինքի, արտախորհրդարանական ընդդիմության` Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակները:









