Երևանում վրաերթի են ենթարկել 16-ամյա մի պատանի և 17-ամյա մի աղջիկ

12:57 • 22.03.12

Մարտի 21-ին՝ ժամը 12.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 9/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա մի պատանու և, թողնելով պատահարի վայրը, հեռացել:

Նույն օրը՝ ժամը 17.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 36/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: