Ալեքսանդր Իսկանդարյանը ԱԺ–ում տեսնում է 6 քաղաքական ուժերի
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում կլինեն ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ կուսակցություններն ու «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:
Մնացած կուսակցությունները, ըստ նրա, ոչ մի հնարավորություն չունեն հաջողություն ունենալու և անցնելու խորհրդարան: «Այս 6 կուսակցությունները անկասկած կգնան խորհրդարան: Մնացածը չունեն լուրջ ցանկություն անցնելու, այլ ուղղակի նպատակ ունեն քաղաքակնության մեջ երևալ»,-նշեց քաղաքագետը:
Նրա կարծիքով, կուսակցությունների միջև կա ակնհայտ մրցակցություն, որը կարող է և՛ քաղաքակիրթ ձևով դրսևորվել և՛ ոչ քաղաքակիրթ: Ինչ վերաբերում է գործարարների ներկայությանը Ազգային ժողովում, ապա Իսկանդարյանը կարծում է, որ նրանք քիչ կլինեն խորհրդարանում, բայց կընտրվեն օլիգարխներից ամենահայտնիները:
Նրա խոսքով, թեև իշխանություններն անկեղծորեն ուզում են արդար ընտրություններ անցկացնել, բայց ասելը մեկ բան է, անելը՝ մեկ այլ:
Բայց այնքան էլ կարևոր չէ այն, թե ընտրությունները որքան արդար կլինեն միջազգային կառույցների համար, որքան մեզ համար:
Մայիսի 7-ին կամ 8-ին, երբ արդեն պարզ կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ նրա շատ բան հստակ կլինի:









