Իժևսկում հարևանը սպանել է հարևանին բնակարանը «ջրելու» համար
Ռուսաստանի Իժևսկ քաղաքում Պետրովի փողոցի շենքերից մեկում կոմունալ ողբերգություն է տեղի ունեցել. հարևանը սպանել է հարևանին իր բնակարանը «ջրելու» համար: Հարբեցող հարևանը հերթական խնջույքից հետո քնել է` մոռանալով փակել լոգարանի ջուրը: Եվ դա տեղի է ունեցել ոչ առաջին անգամ, գրում է, Комсомольская правда-ն:
Ներքևի հարևանը դրա համար ծեծի է ենթարկել վերի հարևանին, ինչից վերջինը մահացել է:
Ջրված բնակարանի տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել. նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:









