ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ մեծ սխալ է. Ֆիդել Կաստրո
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Իրանի հանդեպ վարած քաղաքականությունը համաշխարհային պատմության մասշտաբով ամենամեծ սխալը կլինի:
«Ես ոչ մի կաթիլ չեմ կասկածում, որ ԱՄՆ-ը շուտով կգործի պատմության ամենամեծ սխալը և ամբողջ աշխարհին կդրդի դրան», - նշել է Կաստորն «Ճանապարհներ, որոնք տանում են աղետի» նոր հոդվածում:
«Պատկերացնենք ԱՄՆ-ի Զինված ուժեր, որոնք ռումբեր են նետում Իրանի արդյունաբերական օբյեկտների վրա, ռումբեր, որոնք ի վիճակի են ավերել ցեմենտի 60 մետրանոց շերտեր», - գրում է Կաստրոն:
«Իրանին մեղադրում են հարստացված ուրանի արտադրության մեջ, որը ծառայում է որպես էներգակիր, կամ էլ օգտագործվում է բժշկության մեջ: Ոզում եք, թե ոչ, սակայն հարստացված ուրանի արտադրությունը նույնը չէ, ինչ միջուկային զենքի արտադրությունը: Տասնյակ երկրներ են հարստացված ուրանն օգտագործում որպես էներգիայի աղբյուր: Առանց նախնական և մշակման բարդ գործընթացի, այդ ուրանը չի կարող օգտագործվել միջուկային զենքեր պատրաստելու համար», - հավելել է Կուբայի հեղափոխության առաջնորդը, գրում է vz.ru-ն:









