Գերմանիայում բայքերները հատուկ դիակառք կունենան
Գերմանիայում հաշվի են առել նաև այն բայքերների ցանկությունները, որոնք իրենց կյանքի վերջին ճանապարհն էլ են ուզում մոտոցիկլետով գնալ:
Նման տարօրինակ ծառայություն է առաջարկել Ֆրանկֆուրտի 48-ամյա բնակիչ Յորգ Գրոսսմանը:
Մտահաղացման հեղինակը առաջին դիակառքը կառուցել է Kawasaki մոտոցիկլետի բազայի վրա, սակայն խոստանում է, որ հաջորդ 10-ը կստեղծվեն հեղինակավոր Harley Davidson-ի հիմքի վրա:
Նշվում է, որ նորամուծության հեղինակը նախատեսում է Գերմանիայում տարեկան 1000 պատվեր ստանալ, իսկ հետագայում պատրաստվում է իր բիզնեսը նաև Շվեյցարիայում տարածել:
Գրոսսմանը լրագրողներին պատմել է, որ շատ բայքեներ արդեն իրենց հիացմունքն են արտահայտել նոր ծառայության վերաբերյալ:









