Սաակաշվիլին խելագար է ձևանում. ընդդիմություն

12:28 • 22.03.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չպետք է ներման արժանանա իր կատարած հանցագործությունների համար, հայտարարել է ընդդիմադիր հանրապետական պատգամավոր Թինա Խիդաշելին:

Այս կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» շարժման հետ և մտադիր է հաղթել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Բոլորը պետք է հասկանան, որ Սաակաշվիլին խելագար չէ, նա ձևանում է այդպիսին, իսկ խելագարների նկատմամբ չեն չարանում, նրանց ներում են: Իսկ նա հանցագործ է», - «Ալիա» թերթին ասել է վրացի պատգամավորը:

Նրա խոսքով` չպետք է մոռանալ այն ամենը, ինչ կատարվում է երկրում վերջին ութ տարիներին:

«Սաակաշվիլին անձամբ է պատասխանատու նրա համար, որ թաքցրել է մարդասպաններին: Պատասխանատու է նրա համար, որ այդպես էլ չհետաքննվեց նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահը: Նրա հանցագործությունների ցանկը շատ երկար է: Նա նաև 2008թ. օգոստոսի հեղինակներից է (ռուս- վրացական պատերազմ-Tert.am)», - հայտարարել է Խիդաշելին:

Ըստ պատգամավորի` նախագահը կորցնում է Արևմուտքի աջակցությունը, այդ իսկ պատճառով գտնվում է «հիստերիկ վիճակում», իսկ երկիրն էլ` «շատ ծանր կացության մեջ»: